«Անմահության ճանապարհին» խորագրով միջոցառում ու խնկարկում Գյումրու թիվ 15 դպրոցում՝ նվիրված դպրոցի շրջանավարտ հերոսացած վեց սաների հիշատակին։
Դպրոցում այսօր բացվել է հուշատախտակ հերոսների նկարներով, որի բացման պատիվը տրվել է դպրոցի սան, արցախյան վերջին պատերազմում վիրավորված զինվոր Արտյոմ Սարուխանյանին։
«Ոչ խոսքերը, ոչ որևէ քայլ մեր ցավը չի կարող մեղմել, առավել ևս ձեր ցավը, սիրելի ծնողներ, թեթևացնել մեր վիշտը հեշտ չէ, բայց մենք պետք է շարունակենք ապրել հանուն մեր անմահացած հերոսների, այսօր, վաղը և ապագայում պետք է հավատարիմ մնանք նրանց հիշատակի առջև, սրբագրենք նրանց սխրագործությունները։ Երանի նրանց, որ ընկան մարտում ու ընկան հանուն հայրենիքի, հավերժ փառք ու խոնարհում նրանց հիշատակին»,- նշել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։
Թիվ 15 դպրոցում բացվել են նաև Մերուժան Գրիգորյանի և Գառնիկ Հովհաննիսյանի անվան դասասենյակներ։
Շիրակի մարզպետարան