Վերջնական եզրակացություն 2021թ. ԱԺ Արտահերթ ընտրությունների անցկացման մասին
Սույն եզրակացությամբ վերահաստատում ենք մեր նախնական եզրակացությունում բերված գնահատականներն այն մասին, որ
- ՀՀ ԱԺ 2021թ.-ի Արտահերթ ընտրություններն անցել են ՀՀ օրենսդրության, այդ թվում, սահմանադրական բազմաթիվ խախտումներով, որոնք էական ազդեցություն են գործել ընտրությունների արդյունքների վրա;
- նշված խախտումներն իրականացվել են հիմնականում իշխող կուսակցության և նրա առաջնորդի կողմից՝ անթաքույց աջակցություն ստանալով ԵԱՀԿ կառույցների և, առաջին հերթին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից;
- Ավելին, սահմանադրական կարգի կոպիտ խախտումներով ձևավորված Սահմանադրական դատարանը անցկացրել է մակերեսային քննություն, արդյունքում չպարզաբանելով և, փաստորեն, արդարացնելով ոչ միայն կատարված սահմանադրական խախտումներն (Վարչապետի կողմից Նախագահի և ԿԸՀ լիազորութունների յուրացում, Վարչապետի պաշտոնակատարի ինքնահռչակում), այլև ԸՕ կոպիտ խախտումները՝ հարյուր հազարավոր չաշխատած անձնագրերից մինչև ինքնակոչ Վարչապետի ընտրասպառնալիքները՝ «բռնելու և շինելու, մատներ կտրելու, վենդետաների կամ չագուճը գլխներին ջարդելու» մասին;
- Մինսկի խմբի համանախագահ երկրները ժամանակավրեպ հայտարարություններ են տարածել ՀՀ ԱԺ 2021թ.-ի Արտահերթ Ընտրությունների արդյունքների օրինականության մասին, որոնք ըստ էության ակնհայտ հետընթաց էին անգամ ՀՀ «ավազակաիշխանության» անցկացրած ընտրական գործընթացներից:
Առաջարկություններ
Կարդացեք նաև
- Պարզաբանումներ ստանալ ԵԱՀԿ-ից և նրա Մինսկի խմբի համանախագահ երկրներից ՀՀ արտահերթ ընտրություններին միջամտելու վերաբերյալ;
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գործունեությունը վիճարկել ԵԱՀԿ դատական ատյաններում;
- Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 2,7,42,45 և 61-րդ հոդվածներով սահմանված դրույթները նախաձեռնել ընտրական իրավունքի պաշտպանության ժողովրդական տրիբունալ 2021թ. ԱԺ արտահերթ ընտրական գործընթացներում տեղ գտած ապօրինությունների քննության և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ;
- Հորդորել ՍԴ դիմումատուներին շարունակել ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի պաշտպանության վիճարկումը միջազգային համապատասխան կառույցներում:
ԸՕՎՀՀ
Ընտրությունների Օրինականությունը Վերահսկող Հասարակական Հանձնաժողովը (ԸՕՎՀՀ)
– Հիմնադրվել է 1996թ.-ին և ընտրությունների օրինականության երկարաժամկետ վերահսկում է իրականացրել համապետական բոլոր ընտրություններում և հանրաքվեներում, հաճախ համագործակցելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ;
– ՀՀ միակ կազմակերպությունն է, որը բացի դիտորդական առաքելություն իրականացնելուց բազմաթիվ հայցեր է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարաններ և Սահմանադրական դատարան, ինչպես նաև, մի քանի գանգատ է ներկայացրել ՄԻ եվրոպական դատարան, այդ թվում, հայաստանյան առաջին ընտրագանգատը:
– Սույն ընտրություններում գործում է 18.03.21թ.-ից, այն է՝ ընտրությունների անցկացման օրվա մասին ՀՀ Վարչապետի կողմից սահմանադրական կարգի խախտմամբ հայտարարությունից հետո և այդ ընթացքում, ներկայացրել է մոտ 30 դիմում և հաղորդումներ ԿԸՀ և Գլխավոր դատախազություն; հրապարակել է մեկական միջանկյալ, արտահերթ և նախնական զեկույցներ:
«ՄԻ-96» Միություն
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՎԵՐԱՀՍԿՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ