Արթիկում այսօր բացվել է հուշահամալիր՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։
Հուշահամալիրի բացման արարողությանը մասնակցել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը՝ Արթիկի համայնքապետ Մխիթար Վարագյանի, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։
Հուշահամալիրի տարածքում արթիկցի հերոսացած 20 զինվորների հուշատախտակներն են։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը վստահ է, որ Հայաստանը մեջքը կշտկի, քանի որ պատմությամբ է ապացուցել տոկունությունն ու կամքը․ «Սիրելի ներկաներ, մեր ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունքում պետք է կառուցենք հզոր հայրենիք, ամեն օր պետք է խոնարհվենք անմահ հերոսների հիշատակի առաջ, նրանց ծնողների առաջ, որ նման որդիներ են դաստիարակել, ովքեր առանց մեկ վայրկյան անգամ վարանելու կրծքով պաշտպանեցին հայոց հողը, փառք մեր բոլոր հայորդիներին, փառք մեր բոլոր ընկած տղաներին, փառք մեր վիրավոր տղաներին, ովքեր այսօր ապաքինվում են, փառք Հայաստանի Հանրապետությանը»
Կարդացեք նաև
Հուշարձանը տեղադրվել է համայնքի բնակիչներ, ռուսաստանաբնակ Արտուշ Բիչախչյանի և Վաչիկ Սահակյանի հովանավորությամբ։ Հուշաքարի հեղինակը Սամվել Հակոբյանն է, հուշահամալիրի ճարտարապետը՝ Գագիկ Խաչատրյանը:
Շիրակի մարզպետարան