«Այսօր մենք պետք է խաղաղության գնանք, այսօր, պարզ է, մենք այդքան հզոր չենք թե՛ բանակով, թե՛ ներքին կայունությամբ, թե՛ տնտեսությամբ, դա քաղաքական խնդիր է, որը լուծում է վարչապետը, բայց ես, որպես այս կառույցի ղեկավար, ես պիտի պատրաստ լինեմ պատերազմին ամեն օր, ամեն ժամ»,-այսօր այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Նա ասել է, որ ԵԿՄ շարքերը մշտապես համալրում են․«Որպեսզի կարողանանք հետագայում, եթե ոտնձգություն լինի մեր պետական սահմանի վրա, կարողանանք դիմակայենք գոնե, չմտնի մեր տուն»։
Սասուն Միքայելյանի խոսքով՝ պատերազմի վտանգը միշտ է եղել, ինքն էլ միշտ ասել է այդ մասին․«Տասը տարի առաջ էլ եմ ասել՝ ամեն օր կարող է պատերազմ լինի, որովհետեւ ապուշին էլ ա հասկանալի, որ միլիարդներով զենք-զինամթերք ի՞նչ են անում, պիտի մի օր էդ բոլորը թափվեր մեր գլխին ու թափվավ։ Հիմա էսօր էլ դաս չենք քաղում դրանից»։
Նա վստահեցրեց՝ քաղաքական ղեկավարության հետ ոչ մի խնդիր չունի․ «Մենք մեր գործն ենք անում՝ չշեղվելով ճանապարհից, եւ իրենց հետ էլ ոչ մի խնդիր չունենք»։
Դիտարկմանը՝ Ադրբեջանն այսօր Շուշիում ճանապարհ, թունել է կառուցում, Միքայելյանն ասաց․«Թունելը էս քսան տարում պիտի մենք կառուցեինք, բայց ոչինչ, կառուցում են մեր համար, կվերցնենք։ Ես Շուշի կմտնեմ»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ