Իսպանիայի Սիտժես քաղաքում այսօր մեկնարկել է շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունը: 12 ուժեղագույն հավաքականների մեջ է նաեւ Հայաստանի կանանց ընտրանին:
Հավաքականները վիճակահանությամբ բաժանվել են երկու խմբի, յուրաքանչյուրում՝ 6-ական թիմ: Հայաստանը ուժեղագույնների «A» խմբում է, որտեղ նրա մրցակիցներն են Ռուսաստանը, Իսպանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը եւ Ադրբեջանը:
Մեր աղջիկները Եվրոպայի չեմպիոն Էլինա Դանիելյանի առաջնորդությամբ առաջին տուրում հանդիպում են Ֆրանսիայի հետ: Յուրաքանչյուր պարտիայի համար հատկացվում է 45 րոպե, յուրաքանչյուր քայլի համար +10 վայրկյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ