ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր Երկրապահ կամավորական միությունում մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԱԺ պատգամավորներ և այլ պաշտոնական անձինք:
Կարդացեք նաև
Հաջորդիվ Վահրամ Դումանյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին, զրուցել և իր զորակցությունն է հայտնել մերօրյա հերոսների հարազատներին:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ