Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե Մոսկվայից իրենց հավաստիացրել են, որ Հայաստանին սպառազինության վաճառք չի նախատեսվում
«Երբ մեզ հայտնի դարձավ այդ մասին, մենք անմիջապես դիմեցինք ռուսական կողմին, հետաքրքրվեցինք հարցի էությամբ: Մեզ հայտնեցին, որ հայկական մամուլում հրապարակված այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Պաշտպանության նախարարը (Սերգեյ Շոյգուն-խմբ.) նման բան չի ասել… Մեզ պաշտոնապես հայտնել են, որ նման ծրագրեր չկան»,- ասել է Ալիևը:
Ալիևը նաև անդրադարձել է Հայաստանին անվճար սպառազինություն տրամադրելուն: «Մենք այդ հարցով դիմել ենք ռուսական կողմին և ստացել ենք մեզ գոհացնող պատասխան: ՄԵնք այդ հարցը հանել ենք օրակարգից»,- ասել է նա:
Անդրադառնալով Մոսկվայի հետ հարաբերություններին՝ Ալիևն ասել է, որ դրանք գտնվում են բարձր մակարդակի վրա, կողմերը քննարկում են բոլոր տեսակի հարցերը՝ թե նախագահների, թե պաշտպանության և արտգործնախարարների մակարդակով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ