Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիների հոսքը «Շիրակ» պանթեոն չէր դադարում (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 27,2021 17:03

Այսօր Շիրակի մարզի նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաները, մարզային ու քաղաքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչները, զինվորականներն ու հոգևորականները, ուսանողները, բուհերի ու տարբեր կառույցների աշխատակիցները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Գյումրու «Շիրակ» գերեզմանատանը ննջող հերոսներին։ Քաղաքացիների հոսքը «Շիրակ» գերեզմանատուն չէր դադարում։

Բառեր արտաբերել անհնար էր, և եթե որևէ խոսք էր հնչում, դա նահատակված հերոսի հարազատի երկխոսությունն էր նրա հետ՝ որպես հավերժ ներկայի․․․

Լռությունը երբեմն խախտվում էր աղիողորմ հեծկլտոցներով, երբեմն էլ պանթեոնում ընթացող շինարարական աղմուկով։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հորդորով կառավարությունը համաձայնել է Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ համաֆինանսավորել պանթեոնի շինարարությունը։

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ 93 միլիոն դրամ հատկացրել է կառավարությունը, 29 միլիոն դրամ էլ՝ Գյումրու քաղաքապետարանը։ Շինարարությունը շուտով կավարտվի, պանթեոնում հուղարկավորված են միայն 44 օրյա պատերազմի հերոսները՝ 81 հոգի:

«44 օրյա պատերազմում մեր նահատակված հերոսները շատ են, բայց նրանց կեսն ուրիշ տեղ է հուղարկավորված, ընտանեկան գերեզմաններում», -ասաց ճարտարապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930