Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Շուշիի հռչակագիրը թուրք-ադրբեջանական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացրեց. Ալիև

Սեպտեմբեր 27,2021 16:52

Շուշիի հռչակագրի ստորագրումով Բաքվի և Անկարայի հարաբերությունները բարձրացել են դաշնակցային մակարդակի: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում:

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մեր հարաբերությունները թևակոխեցին առավել բարձր մակարդակ: Պատերազմից հետո ես Թուրքիայի նախագահին հրավիրեցի Շուշա (Շուշի-խմբ.): Ես ասացի, որ մինչև նախագահ Էրդողանի այցը ոչ մեկ այլ երկրից Շուշի չի այցելի: Եղել են պատվիրակություններ Թուրքիայից, որ ցանկացել են այնտեղ գնալ: Ես ասել եմ՝ «շնորհակալություն, բայց պետք է սպասել»: Թող առաջինը գա իմ եղբայրը, հետո արդեն ճանապարհը բաց կլինի ձեզ համար: Շուշիի հռչակագրի ստորագրումը մեր հարաբերությունները բարձրացրեց առավել բարձր մակարդակի վրա: Շուշիի հռչակագրի շնորհիվ մենք մեր հարաբերությունները բարձրացրինք «դե-ֆակտո»-ից «դե-յուրե» դաշնակցային մակարդակ»,- ասել է Ալիևը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930