Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ճնշման տակ ՌԴ ՊՆ կայքում տեղադրված Արցախի քարտեզում այլևս չեն նշվում ԼՂԻՄ նախկին սահմանները. Ստյոպա Սաֆարյան

Սեպտեմբեր 27,2021 17:06

ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի ճնշման տակ ՌԴ պաշտպանության նախարարության կայքում տեղադրված Արցախի քարտեզում այլևս չեն նշվում ԼՂԻՄ նախկին սահմանները՝ անկախ թե դրանց, որ մասն է հայկական, որ մասը՝ ադրբեջանական օկուպացիայի տակ․․․ Երկու քարտեզներից մեկը սեպտեմբերի 20-ի է, մյուսը՝ սեպտեմբերի 24-ի։

Փաստն ինքնին համամոլորակային բան չի նշանակում կամ ավելի մեծ աղետ չէ, քան այն, ինչ ունեցանք կամ այն սպառնալիքները, որ ունենք։ Կարևոր է այլ բան․ Ռուսաստանը տվյալ պարագայում ոչ միայն Արցախի տարածաշրջանում խաղաղապահություն ապահովող երկիր է, այլ նաև Մինսկի խմբի համանախագահ երկիր, իսկ երեք համանախագահների շրջանում՝ նախագահական մակարդակով քանիցս առնվազն կոնսենսուսով սահմանվել են Մադրիդյան փաթեթի ու նախորդած բոլոր տարբերակների խնդիրները, որոնցում նախկին ԼՂԻՄ-ի տարածքը այլ տարածքային ու քաղաքական միավոր է, ազատագրված տարածքներն այլ միավոր են եղել ու մնում։ Հուսամ, սա չի լինի համընդհանուր մոտեցում կամ չենք թողնի, որ Մինսկի խմբի համանախագահները կամաց-կամաց հետ կանգնեն հենց իրենց իսկ սահմանած փաթեթի տարրերից ու այս առումով խնդիրը հայ-ռուսական օրակարգում պետք է/կարող է քննարկվել այս կոնտեքստում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930