Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Շատ կներեք, բայց ես ո՞վ եմ, որ մտածեմ, որ պետք է հեռանամ, կամ չէ». Գեւորգ Պապոյան

Սեպտեմբեր 27,2021 16:32

Ընդդիմությունն ասում է, որ մեր երկրի խնդիրների խնդիրը ձեր իշխանությունն է, այ որ հեռանաք՝ խնդիրները կլուծվեն. հասկանալի է, որ ունեք երկաթե փաստարկ՝ ընտրությունների արդյունքները, որով լեգիտիմացվել է ձեր իշխանությունը, ամեն դեպքում պատերազմից հետո երբեւէ չե՞ք մտածել՝ եթե դուք հեռանայիք, գուցե երկրի համար ավելի լավ լիներ, մտածե՞լ եք՝ եթե չլիներ ձեր իշխանությունը, ինչպիսի՞ն կլիներ երկրի առաջընթացը: Այսօր այս հարցն ուղղեցինք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանին:

Նա պատասխանեց. «Շատ կներեք, բայց ես ո՞վ եմ, որ մտածեմ, որ պետք է հեռանամ, կամ չէ: Դա ժողովուրդն է որոշում՝ ես պետք է հեռանա՞մ, թե՞ ոչ: Եթե ժողովուրդը որոշի մի ինչ-որ պահի, որ ես պետք է հեռանամ, ես կհեռանայի եւ ամենացայտուն օրինակը այդ պահին հունիսի 20-նն էր: Մեր քաղաքական դաշտում կա այդ մոլորություն ասեմ, բարձր ինքնագնահատականը որոշ քաղաքական գործիչների մոտ, որ իրենք կարող են ժողովրդի անունից որոշումներ կայացնել եւ այլն: Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդպիսի համարձակություն եւ այդպիսի որոշում մենք չենք կարող ունենալ, դա մեր էությանը հակադիր է: Դրա համար ենք մենք գնացել ընտրության: Տեսեք, մենք ընտրվել էինք 5 տարով, բայց ճանապարհի կեսին որոշել ենք, որ պետք է գնանք ընտրության, որովհետեւ մենք համարել ենք՝ հնչեցված հարցերը կարո՞ղ է ունեին իրենց հիմքում օբյեկտիվ ճշմարտություն: Վերջում պարզվեց, որ իշխանության ճգնաժամ չկա, միգուցե կա ընդդիմության ճգնաժամ: Բայց իշխանության ճգնաժամ վստահաբար չկար Հայաստանում եւ ժողովուրդը ազատ ընտրությունների միջոցով գնաց եւ իր ձայնը նորից տվեց մեզ՝ ՔՊ-ին: Հետեւաբար նման հարցերում նման որոշումներ չպետք է կայացնես ժողովրդի թիկունքում: Այն ուժը, որը ստացել է ժողովրդից մանդատ, ինչ-որ պահի չպետք է թողի այդպես ու գնա, նա պետք է ժողովրդի կարծիքը հարցնի: Ժողովուրդը պետք է ասի՝ դու գնա՞ս, թե՞ մնաս, դա էլ է ճակատ: Ժողովուրդը քեզ գործուղել է այդտեղ եւ նորից ժողովրդի որոշմամբ պետք է լինի այդ հետկանչի մեխանիզմը այդ աշխատանքային ճակատից»:

Հարցին՝ եթե ընդդիմությունը լիներ իշխանություն, ի՞նչ էական փոփոխություններ կարող էր բերել, որ դուք չեք կարողանում անել՝ Պապոյանը պատասխանեց. «Այդ ընդդիմությունը տասնյակ տարիներով Հայաստանում եղել է իշխանություն եւ մենք տեսել ենք դրա արդյունքները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930