Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Չլինելով մրցունակ, չհամապատասխանելով արդի աշխարհակարգի ոգուն և, հետևաբար, լինելով անօգնական, ինքներս մեզ ընկալեցինք որպես խաղաղասեր. «Ժողովրդավարական համախմբում»

Սեպտեմբեր 27,2021 16:56

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդրադարձը Արցախյան 2-րդ պատերազմի առաջին տարելիցին

Կար ժամանակ, երբ չունենալով անկախություն, ունեինք սեփական մշակույթ, ազգային երազանք, ամուր ինքնություն, իսկ անվտանգության վերաբերյալ՝ խորքային պատկերացումներ, որի հավաքական արդյունքը եղավ ազատագրված Արցախը: Այնուհետև անկախության գրեթե ողջ ժամանակահատվածում, գերակայությունը տալով «տնտեսական մարդուն», շարունակաբար մերժեցինք բոլորը, որի հետևանքով ունեցանք մեծամասամբ հանձնված (օկուպացված) Արցախ և անվտանգային աննախադեպ սպառնալիքներ։

Մենք չըմբռնեցինք ժամանակի ոգին, չկարողացանք ընկալել երևույթներն իսկության մեջ։ Անկախ Հայաստանում պետական ինստիտուտները գործում էին մարման գնացող «Խորհրդային իներցիայով», իսկ մերժված ինքնության ու ոգեղենության սնուցման միակ աղբյուրն արցախյան հաղթանակն էր։

Աշխարհը շարունակաբար փոխվեց իր ձևի և բովանդակության մեջ, որին զուգահեռ մենք ոչ միայն չկերպափոխվեցինք համարժեք, այլ վատնեցինք արցախյան հաղթանակի ռազմավարական կապիտալը։ Ուժային քաղաքականության ժամանակաշրջանում, անկարող լինելով առերեսվել իրականությանը, չլինելով մրցունակ, չհամապատասխանելով արդի աշխարհակարգի ոգուն և, հետևաբար, լինելով անօգնական, ինքներս մեզ ընկալեցինք, որպես խաղաղասեր։ Սրա հետևանքով հետևողականորեն արտաքին թշնամիներին փոխարինեցինք ներքինով, իսկ թվացյալ խաղաղության համար այսօր կարծես պատրաստ ենք զիջել ոչ միայն Արցախը, այլև հրաժարվել սեփական ինքնությունից, չգիտակցելով, որ խաղաղության չհիմնավորված և կեղծ օրակարգը, ոչ թե լուծում է, այլ դատավճիռ ողջ հայության համար։

Արցախյան 2-րդ պատերազմից անցել է 1 տարի։ Փոխված իրականության պայմաններում (Արցախի մեծամասնության կորուստ, տապալված պետություն, անվտանգային գոյաբանական մարտահրավերներ, ինքնության ճգնաժամ, ապագայի տեսլականի իսպառ բացակայություն) ինքնապաշտպանական բնազդի տոտալ տապալման հետևանքով, ցավոք, նույնիսկ այսօր չի փոխվել մեր գիտակցությունը, վարքը, առաջնահերթություններն ու ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները։ Մենք կանգ ենք առել ժամանակի և տարածության մեջ, որի հետևանքները անպայման լինելու են շատ ավելի աղետալի և անդառնալի։

Մենք կարող ենք ոտքի կանգնել, երբ ունենանք քաջություն առերեսվելու ինչպես իրականությանը, այնպես էլ ինքներս մեզ, եթե գիտակցենք, որ մեր պատերազմը դեռ նոր է սկսվում, եթե ունենանք ազգային երազանք և գեներացնենք գաղափարների կուռ համակարգ, որը կիրականացնենք ազգային պետության շրջանակներում։

Չպետք է մոռանալ, որ բոլոր ժամանակների հզորագույն զենքը եղել և շարունակում է մնալ ԱԶԳԱՅԻՆ ՈԳԻՆ։

«Ժողովրդավարական համախմբում»

 կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930