Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի եռակողմ գործակցությունը և հայտնել, որ այդ ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին:
«Այդ խմբում աշխատանքներ են տարվել Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ, բայց հունիսի սկզբին Հայաստանը դադարեցրեց մասնակցությունն այդ խմբում՝ կապված ընտրությունների հետ: Այնտեղ ընտրություններ տեղի ունեցան հունիսին, և օգոստոսի կեսերին այդ խումբն անցկացրեց հերթական հանդիպումը: Նրանք կրկին կհանդիպեն գալիք ամիս: Կարծում եմ, որ այդ խումբը կարևոր ձևաչափ է, քանի որ չնայած չկա արդյունք, բայց կա շփում: Շփումը կարևոր գործիք է այս իրավիճակում, բազմաթիվ հարցեր կարող են լուծվել այդ շփումների օգնությամբ»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ