Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի մոտ տեղակայված ադրբեջանցիներն իրենց դիրքում տեղադրել են Ադրբեջանի դրոշը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանը խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել եւ մինչ օրս հետ չի գնացել, իսկ հիմա էլ նախապատրաստվում են ձմռանը։ «Սարքել են քարե շինություն։ Ամեն ինչ էլ ունեն՝ վրան էլ, դոմիկ էլ, լավ էլ ձմեռվա են պատրաստվում։ Էս քանի օր ա ցախ են բերում անընդհատ։ Նայում ենք՝ ավտոներով ձմեռվա պաշար են բերում»,- ասել է նա։