Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի խաղաղության առաջարկն առ այսօր անպատասխան թողնելու մեջ

Սեպտեմբեր 27,2021 15:34

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արցախյան 2-րդ պատերազմի 1-ին տարելիցին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի կողմից արված խաղաղության առաջարկն առ այսօր անպատասխան թողնելու մեջ։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացված դրական ուղերձներին՝ Չավուշօղլուն հիշեցրել է, որ դրանք եղել են զուտ իբրև պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

«Ի սկզբանե մեր ամենամեծ ցանկությունն էր, որ այս տարածաշրջանն արդեն լինի խաղաղ և կայուն ռեգիոն։ Դրան է միտված եղել Ադրբեջանի կողմից Հայաստանին արված համապարփակ խաղաղության համաձայնագրի առաջարկը։ Բայց դեռևս չի եղել դրական պատասխան»։

Թուրքիայի արտգործնախարարը, ամփոփելով իր խոսքը, շեշտել է, որ հետայսու Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կոորդինացնելու և անելու է այն քայլերը, որոնք անհրաժեշտ են լինելու հետագա գործընթացում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930