Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախյան 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները, ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները՝ ԵԽԽՎ օրակարգում

Սեպտեմբեր 27,2021 14:38

Սեպտեմբերի 27-ին Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը:

Վեհաժողովի օրակարգում ընդգրկված է «Հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները» թեմայով բանաձև:

Այն հաստատել է ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովը:

Բանաձևը կազմվել է իռլանդացի պատվիրակ Պոլ Գավանի զեկույցի հիման վրա: Նա այցելել էր Հայաստան և Ադրբեջան։

Հանձնաժողովը մի շարք առաջարկություններ է ներկայացրել երկու կողմերի համար:

ԵԽԽՎ հանձնաժողովը մասնավորապես ամրագրել է. «Հանձնաժողովը մտահոգված է վեցշաբաթյա պատերազմի ընթացքում գրանցված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և այլ անօրինական գործողությունների առիթով: Կոչ ենք անում երկու երկրներին լիովին հետաքննել այս հանցագործությունները, պատասխանատվության ենթարկել բոլորին, այդ թվում ՝ հրամանատարական մակարդակում և լիովին համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ ներկայացված բողոքների հարցերով: Եթե չլինի հաշվետվողականություն և ճշմարտություն, հաշտեցման որևէ ձև, ապա այս պնդումները կթունավորեն երկու երկրների հարաբերությունները սերունդների համար, և հակամարտության հետևանքները չեն վերանա»:

Բանաձևում նաև ԵԽԽՎ-ն ողջունում է Ադրբեջանի՝ հունիսին և հուլիսին հայ ռազմագերիներին վերադարձնելու համար: Նշվում է, որ Ադրբեջանն արդեն վերադարձրել է 100 անձանց:

ԵԽԽՎ-ի Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովը նաև Ադրբեջանին կոչ է անում ՀՀ-ին վերադարձնել մյուս գերեվարված անձանց առանց հետագա ձգձգումների: Նաև Հայաստանին կոչ է արվում տրամադրել ականապատ տարածքների բոլոր քարտեզները առանց ձգձգումների:

Անդրադառնալով մայիսին տեղի ունեցած սահմանային միջադեպերին, երբ Ադրբեջանը խախտել է ՀՀ սահմանները, ԵԽԽՎ-ն այս մասին ոչ մի արձանագրում չի կատարել, այլ երկու կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը և սկսել սահմանագծման գործընթացի բանակցությունները։

Բանաձևը Վեհաժողովը կքննարկի նստաշրջանի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին՝ օրվա երկրորդ կեսին:

Օրվա առաջին կեսին վեհաժողովին կներկայացվեն հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները:

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում հատուկ կարևորություն կտրվի շրջակա միջավայրի պաշտպանությանը և մարդու իրավունքներին: Մոտ յոթ զեկույց այս թեմայով կներկայացվի Վեհաժողովին: ԵԽԽՎ պատվիրակների առաջ ելույթ կունենա Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, ավանդական հարցուպատասխան կլինի ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930