Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղթած Հայաստանից 800 հազար մարդ գնաց, իսկ պարտվածից ինչքան է գնալու». Թեւան Պողոսյան

Սեպտեմբեր 27,2021 14:19

«1991 թվականից մեր արժեքային համակարգի մեջ դրվեց ոչ թե ազգայինը, ազգային երազանքը, ազգային պետականությունը, որը թույլ կտար ձեւավորել ազգային պետականության ինքնության ընկալումը, այլ ասվեց, որ կարեւորը բարեկեցությունն է: Եվ բարեկեցության իմաստն էլ այդ ընկալումներում չկար, թե ինչ իմաստով, պարզապես գնաց այսպես, որ դրանք ֆինանսական խնդիրներն են»,- Genesis Armenia-ի կազմակերպած «Անավարտ պատերազմ» խորագրով քննարկման ժամանակ ասաց Genesis Armenia-ի «Անվտանգություն» ոլորտի ղեկավար, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը:

«90-ականներին արտագաղթի ամենամեծ ալիքն է եղել, եւ 1998-ին 800 հազար մարդ գնաց հաղթանակած Հայաստանից: Հիմա պատկերացրեք, թե պարտված Հայաստանից ինչքան է գնալու»,-նշեց Թեւան Պողոսյանը: Հավելեց, որ ցանկացած պատերազմ պլանավորվում է եւ իր խոսքով` օդից չի առաջանում:

«Ադրբեջանը, որ պատերազմ էր պլանավորում, դա երբեք էլ գաղտնիք չի պահել: Հարցն այն է, թե մենք գիտակցե՞լ ենք այդ գործողությունները, մենք ինքներս պատրաստվե՞լ ենք այդ պլանավորված պատերազմին: 1000 ու մի մեջբերում կարելի է անել` լավագույն պաշտպանությունը հարձակումն է կամ խաղաղության մասին խոսել: Հարցն այն է, մենք իրականում պլանավորում էինք պաշտպանել, թե պլանավորում էինք` ուզում եք հանձնել անվանեք, ուզում եք պարտվել…Դրանից էությունը չի փոխվում:

Այս րոպեի դրությամբ մեծագույն խնդիրը հետեւյալն է` եթե դու եղել ես նույնիսկ վատ կառավարիչ, ունեցել ես սխալ հաշվարկներ կամ արժեքներ, որոնք դավաճանական մոտեցում են, ապա նոյեմբերի 10-ից հետո տեսնելով, թե ինչ արդյունք է բերել քո քաղաքականությունը ու չհեռացար, այ դա է դավաճանությունը ազգայինի հանդեպ»,- նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրենը:

«Ենթադրենք, ես մոռանում եմ մինչեւ նոյեմբերի 10-ը եղածը, քննարկում կլինի, հետաքննություն կլինի, տեղեկություններ կլինեն, կհրապարակվեն, այժմ այս ամենը մի կողմ եմ դնում…Բայց եթե նոյեմբերի 10-ից հետո դու չես գնում գիտակցված այն փոփոխություններին, որտեղ չի ստացվել, որոնց հետեւանքը սա է եղել, այ դա ազգային դավաճանություն է:

Աշխարհը շատ հեշտությամբ ծրագրավորել էր 2018 թվականից մի քանի ամսվա ընթացքում Հայաստանում փոփոխություններ բերած թիմին, եւ եթե նույնիսկ իրենք գիտակցաբար էլ դրան չեն գնացել դրան, իրենց շատ սիրուն ձեւով ուղղորդել են: Գեոստրատեգիական իմաստով մեր տարածաշրջանի փոփոխությունները երբեւէ չեն մշակվել մեր տարածաշրջանում, միշտ էլ դրսից են եղել մշակված եւ ներկայացված, իսկ մենք պարզապես չենք հասկացել, որ պարտավորություն ունենք` մեր հայրենիքի եւ պետության հանդեպ այն մակարդակի դաստիարակել, որ ինչ էլ լինի, միեւնույն է չենք հանձնվելու»,-ընդգծեց Թեւան Պողոսյանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930