Սեպտեմբերի 26-ին, ժամը 00.13-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ ամուսինը ժամը 11.00-ին վիճել է հարևանի հետ, ապա դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Մեկնած օպերատիվ խումբը շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է 55-ամյա տղամարդու դիակը՝ պարանոցի կտրած-ծակած վնասվածքի հետքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 25-ի գիշերը նշված բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 55-ամյա տանտերը խոհանոցային դանակով հարվածել էր հարևանին՝ պատճառելով մահ:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Կարդացեք նաև
55-ամյա տղամարդը խոստովանել է և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն