Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի 44-օրյա պատերազմի մեկամյակի կապակցությամբ՝ հերթական անգամ նշելով, թե պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:
«Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության խիստ պահպանությամբ: Մենք կոչ ենք անում Հայաստանին հարգել հիմնարար սկզբունքները և հետևել իր միջազգային պարտավորություններին՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ապահովման»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ