Արցախում կարճաժամկետ առումով անվտանգային խնդիրները լուծված են, ինչը չի կարելի ասել երկարաժամկետի հեռանկարի մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով` քանի դեռ ռուս խաղաղապահներն Արցախում են, քանի դեռ ադրբեջանական կողմը շարունակում է խոսել սպառնալիքի լեզվով, արկածախնդրություն է խոսել Արցախում անվտանգային խնդիրների լուծման մասին։ Նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայության պարագայում Արցախը երբեմն հայտնում է ադրբեջանական սադրանքների կիզակետում։
«Կարճաժամկետ առումով մի քանի դրվագներ լինում են, եղել են նաև մի քանի խոշոր դրվագներ, նաև վիրավորման դեպքեր, այդ թվում` զինծառայողների ու քաղաքացիական անձանց, բայց մեծ հաշվով այս պահին Արցախի ու արցախցիների անվտանգությունն ապահովված է»,- ասաց նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում