Ի հիշատակ 44-օրյա պատերազմում մեր հերոսների, մեր սուրբ նահատակների այսօր Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի Եռաբլուր ջահերով երթից ու մոմավառությունից առաջ «Պատիվ ունեմ» դաշինքի ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը Aravot.am-ին ասաց. «Վաղվանից սկսած, սուգի, բայց միեւնույն ժամանակ ցասումի 44-օրյակ պիտի լինի մեր պետության, մեր երկրի համար, որպեսզի այն մարդիկ, որոնք այս սուգի պատասխանատուն են ու մեղավորը, գիտակցեն, որ ո՛չ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները, ո՛չ որեւէ բան չի կարող նշանակել մեր ժողովրդի, մեր երկրի համակերպումը գրանցված արդյունքներին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ