Այսօր Դիլիջանում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին քաղաքացիները մոմավառությամբ քայլերթ են կազմակերպել։
Քայլերթով ներկաներն իրենց խոնարհումն են արտահայտել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված իրենց համաքաղաքացի կամավորներին, զինծառայողներին և ոստիկաններին:
Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի և զոհված հերոսների ծնողների ուղեկցությամբ ծաղիկներ և մոմեր են դրվել զոհվածների գերեզմաններին։
Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում 23 դիլիջանցի հերոս է զոհվել։
Կարդացեք նաև
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ