Գարեգին Նժդեհի արձանի մոտից դեպի Եռաբլուր ջահերով երթը մեկնարկել է: Առջեւից քայլում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ «Հայաստան» խմբակցության անդամների հետ:
Մինչ երթի մեկնարկը կազմակերպիչները հայտարարեցին. «Այսօր՝ 44-օրյա պատերազմից ուղիղ 1 տարի անց մենք իրականացնում ենք այս խորհրդանշական երթը՝ դեպի Եռաբլուրի սրբատեղի՝ 44-օրյա պատերազմում հաղթելու գնացած մեր նվիրյալների հիշատակը վառ պահելու, նրանց գործը շարունակելու հանձնառությունը ստանձնելու:
Կարդացեք նաև
Այս երթի նպատակն է արձանագրել, որ մենք տերն ենք մեր նահատակների թափած արյան եւ իրենց գաղափարի ու նվիրումի արդյունքում գոյություն ունեցող մեր պետականության: Միանալով երթին՝ մենք արձանագրում եք, որ կան դեռ շատուշատ հայորդիներ, ովքեր գիտակցելով մեր պետականության, մեր ժողովրդի առաջ ծառացած այս դժվարին կացությունը՝ շարունակողն են այն պայքարի, որ դարերն ի վեր մղել են մեր փառապանծ նախնիները եւ շարունակեցին արցախյան վերջին պատերազմի մեր հերոսները:
Համոզված ենք, որ Արցախը, Հայաստանը այս վիճակին հասցնող ոչ մի մարդ անպատիժ չի մնալու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ