Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականը, որի կազմում են Եվրոպայի չեմպիոն Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը, այսօր Իսպանիայի Սիտժես քաղաքում մեկնարկում է կանանց աշխարհի թիմային առաջնությունում:
Մասնակցում են 12 թիմեր՝ Հայաստան, Ամերիկա-ՖԻԴԵ, Գերմանիա, Վրաստան, Հնդկաստան, Իսպանիա, Ղազախստան, Լեհաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Ռուսաստան, Ադրբեջան: Սկզբում թիմերը կբաժանվեն երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբից չորս հաջողակները պայքարը գավաթային ձեւաչափով կշարունակեն փլեյ-օֆֆում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ