Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում մեկնարկել է ծանրամարտի երիտասարդական եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը երկու տարիքային խմբերում ներկայացված է ընդհանուր առմամբ 17 մարզիկ- մարզուհիով: Մեր թիմից առաջինը պայքարն սկսել է մինչեւ 20 տարեկանների հավաքականում ընդգրկված 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը:
Գյումրեցի 19-ամյա ծանրորդը երկամարտում ցույց է տվել 230 (100+130) կգ եւ նվաճել է իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Ընդ որում, Գառնիկը պոկում վարժությունում արժանացել է փոքր բրոնզի, իսկ հրումում, բացահայտ առավելությամբ՝ փոքր ոսկու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ