Իրանի իշխանություններն արգելել են մասնավոր տրանսպորտային ընկերություններին «անօրինական փոխադրումներ իրականացնել Ղարաբաղ»:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, լրագրողներին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին:
Դեսպանն ասել է, որ այդ ընկերություններին նախազգուշացում է արվել Ադրբեջանի իշխանություններից պաշտոնական տեղեկություն ստանալուց հետո: Մասնավորապես, նրանց առջև պահանջ է դրվել «հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ