Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում հանդիպել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ:
Ինչպես նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, կողմերը մտքեր են փոխանակել ԵՄ-ի և Ադրբեջանի միչև երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացիկ վիճակի վերաբերյալ: «Ընդգծվել է նոր համաձայնագիր կնքելու կարևորությունը, որը հիմնված կլինի իրավահավասար գործընկերության վրա»,- ասվում է հաղորդագրության տեքստում:
Բայրամովը նաև Բորելին տեղեկացրել է իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում վերականգնման աշխատանքների ընթացքի մասին և դժգոհել հայերի «զանգվածային ականապատումից»:
Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ Բորելը հնարավոր է համարել ԵՄ մասնակցությունը Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգման և վերակառուցման աշխատանքներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ