Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Սոֆի Վիլմեսի հետ։
ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման և փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Այս համատեքստում կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Արարատ Միրզոյանը գոհունակությամբ է նշել Բելգիայի Սենատի ու Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևերը, որոնցում աջակցություն էր հայտնվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի բանաձևը, որում ընդգծվում էր Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական պատանդներին ազատ արձակելու անհրաժեշտությունը։
Կարդացեք նաև
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության հեռանկարներին։
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ