«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի համար անհասկանալի է դատարանի որոշումը` իր պաշտպանյալի խափանման միջոցի միջնորդության քննությունը հետաձգել մինչև մասնագիտական փորձաքննության արդյունքը։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպանն ասաց, որ նման որոշում ինքն առաջին անգամ էր տեսնում. «Խափանման միջոցի որոշումը պետք է կայացնի անհապաղ և դրան տրվի լուծում։ Հետաձգել մինչև էական հանգամանքների պարզումը` առաջին անգամ եմ տեսնում, չեմ հասկանում, թե դատարանը ինչպես է իրավական առումով այս ակտը պատճառաբանելու»։
Էրիկ Ալեքսանյանը նկատեց, որ փորձաքննությունը երկար ժամանակ է պահանջում` մոտ երկու ամիս կտևի և այդ ընթացքում մարդը կարող է ընկնել կոմայի մեջ։
Հետագա քայլերի մասին պաշտպանական կողմը կտեղեկացնի դատարանի որոշումը ստանալուց հետո։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ