Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր Ստեփանակերտի օրն է։
Քիչ առաջ քաղաքապետ Դավիթ Սարգսյանին շնորհավորական ուղերձ փոխանցեցի՝ բոլոր երեւանցիների եւ իմ անունից ջերմագին բարեմաղթանքներ հղելով ստեփանակերտցի մեր քույրերին ու եղբայրներին։
Հայոց աշխարհի երկու մայրաքաղաքները միշտ իրար հետ են եղել ու շարունակելու են իրար հետ լինել՝ արհավիրքի պահին, թե ուրախության։ Երեւանը միշտ Ստեփանակերտի թիկունքին է, որովհետեւ Ստեփանակերտը Երևանի թիկունքն է ու հենարանը։
Կարդացեք նաև
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով վերացնելու ենք պատերազմի բոլոր հետեւանքները ու շարժվելու առաջ՝ դեպի անվտանգ ու բարեկեցիկ կյանք։
Տոկունություն եմ մաղթում մեր եղբայրներին եւ անսպառ հավատ՝ վաղվա օրվա նկատմամբ։
Խաղաղություն մեզ, եւ Աստված պահապան։