Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ: Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահե Միսակյանի նախագահությամբ, հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդության քննարկումը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի խափանման միջոցը գրավով փոխելու մասին:
Չարչյանի պաշտպանները որպես գրավի չափ նշել են 20 միլիոն ՀՀ դրամը:
Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը. հանձնաժողով կկազմվի եւ կնշանակվի փորձաքննություն՝ Արմեն Չարչյանի առողջական վիճակը պարզելու համար:
Դատավորը հայտարարեց, որ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանին էական կլինի Չարչյանի առողջական վիճակի մասին մասնագիտական կարծիքը:
Կարդացեք նաև
Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 13-ին, 16.00-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ