Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում մեկնարկել է 2022 թվականին Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշային կարգավիճակ ունեցող գեղասահքի Nebelhom Trophy մրցաշարը, որն մասնակցում են նաեւ Հայաստանի առաջատար գեղասահորդները:
Թինա Կարապետյան-Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրից հետո 68.61 միավորով 3-րդն է: Պեկինի ուղեգիր նվաճելու համար պարային զույգերից պահանջվում է կամավոր ծրագրից հետո տեղ զբաղեցնել չորս առաջատարների մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ