Բանակային բռնցքամարտիկների աշխարհի 58-րդ առաջնությունում, որն ավարտվեց օրերս Մոսկվայում, Հայաստանի ներկայացուցիչները երկու բրոնզե մեդալ են նվաճել: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնել են 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը եւ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
Ռուսաստանի մայրաքաղաքում մեր բանակայինների հավաքականը գլխավորել են մարզիչներ Արթուր Մելքումյանն ու Պավլիկ Կարսլյանը, իսկ հայկական պատվիրակության ղեկավարը եղել է ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության եւ սպորտի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արման Դավթյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ