Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին պաշտոնյաների հասցեին հնչող վիրավորանքները շարունակվում են. Դավիթ Հարությունյան

Սեպտեմբեր 25,2021 17:02

Սոցիալական հարթակներում այսօր էլ շարունակվում են նախկին պաշտոնյաների հասցեին հնչող վիրավորանքները եւ դրանք պայմանավորված չեն անձի հետ, պայմանավորված են նրա կողմից պաշտոն զբաղեցնելու հետ եւ ֆորմալ առումով, դրանք մասնավոր մեղադրանքների գործեր չեն:

Այսօր, խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմակերպած քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Ստեղծված իրավիճակում, ըստ բանախոսի, ոստիկանությանը եւ դատախազությանը պետք է կանգնեցնել կատարված փաստի առջեւ՝ հայտնելով հանցագործության մասին ու թող նրանք շարունակեն մերժել քրեական գործերի հարուցումը: Այսպիսով, ըստ բանախոսի, ի ցույց կդրվի երեւույթի քաղաքական ուղղորդումը:

Դավիթ Հարությունյանն առաջարկեց հետագա քննարկումները շարունակել դռնփակ ռեժիմով՝ հետագա աշխատանքի արդյունավետ որոշումների հանգել:

Հանդիպմանն, ի դեպ, իշխող խմբակցության ներկայացուցիչները չէին մասնակցում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը տեղեկացրեց, որ քննարկման մասին հայտարարություն տեղադրվել է, սակայն անհատական հրավերներ չեն եղել: Քննարկմանը ներկա էին  իրավաբանները, ում այս քննարկումը հետաքրքրել է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930