Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տևական ժամանակ մեզ փորձում են պարտադրել ժողովրդավարության և անվտանգության միջև ընտրություն. համարում եմ կեղծ ընտրության առաջադրում». Արման Բաբաջանյան

Սեպտեմբեր 25,2021 15:19

«Տևական ժամանակ մեզ փորձում են պարտադրել ժողովրդավարության և անվտանգության միջև ընտրություն: Դա կեղծ նորմատիվ է: Դա համարում են չափազանց կեղծ ընտրության առաջադրում»,- «Անկախություն, ժողովրդավարություն, անվտանգություն» խորագրով առաջին համաժողովի ընթացքում հայտարարեց «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը:

Նշենք, որ համաժողովն իրականացվում է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախաձեռնությամբ:

Արման Բաբաջանյանը վստահեցրեց՝ ժողովրդավարությունն ու անվտանգությունը ոչ միայն չեն հակադրվում, այլև միմյանց փոխադարձ կապված արժեքներ են: Նրա համոզմամբ՝ չկա անվտանգություն առանց ժողովրդավարության. «Կա ընտրություն, որը ՀՀ-ում կերաշխավորի կայուն ժողովրդավարական ընթացք և կընդլայնի անվտանգությունը: Դրա առավել մեծ համատեքստում է ՀՀ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խնդիրը և Արցախի՝ հայկական կենսունակության պահպանման հարցը»:

Անդրադառնալով համաժողովի խորագրին՝ Արման Բաբաջանյանը նկատեց. «Մեր համոզմամբ՝ անկախությունը, ժողովրդավարությունն ու անվտանգությունը կազմում են այն հյուսվածքը, դիմադրողունակության այն շերտը, որը հնարավորություն է տալիս ՀՀ-ին այսօր այս իրավիճակում առաջ շարժվել: Մենք վստահ ենք, որ անկախությունը, ժողովրդավարությունն ու անվտանգությունն են այն հիմնասյուները, որոնց վրա պետք է հիմնված լինեն մեր պետության հիմքերը»:

Արման Բաբաջանյանը շեշտեց՝ սեփական ճակատագրի որոշումն ուրիշին զիջելն անթույլատրելի ու վտանգավոր է: Ու հայտարարեց. «Ժողովրդի քվեն, նրա կամարտահայտությունը, ձայնը պետք է պաշտպանվեն օրինական բոլոր միջոցներով: Մենք հասել ենք մի կետի, երբ կարող ենք հաստատապես ասել, որ ժողովրդավարությունն է մնացել մեր երկրի անկախությունը երաշխավորող ու պայմանավորող վերջին միջոցը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930