Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Թուրքիայից ներկրվող բանջարեղենի և մրգերի մեջ արձանագրվել է թունաքիմիկատների բարձր մակարդակ․ Ermenihaber.am

Սեպտեմբեր 25,2021 13:15

Ermenihaber.am – Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) Թուրքիայից բերված մրգերի մեջ հայտնաբերել է շագանակագույն մոնիլիզային փտախտ (Moniliniafructicola), իսկ լոլիկի մեջ՝ շագանակագույն կնճռոտության վիրուս:

Ռուսական ծառայությունը հայտնում է, որ դեռևս շարունակում է Թուրքիայից ներկրվող բանջարեղենի և մրգերի մեջ արձանագրել թունաքիմիկատների բարձր մակարդակ: Գերատեսչության տվյալներով՝ 2021 թվականին ներմուծված մթերքի մեջ հայտնաբերվել է «թունաքիմիկատների և ագրոքիմիական նյութերի մնացորդային քանակի պարունակության հիգիենիկ չափանիշների գերազանցման» 79 դեպք:

Россельхознадзор-ի ներկայացուցիչները նաև հայտարարել են ԳՄՕ արտադրանքի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու մասին:

Թուրքիայից ի պատասխան արձագանքել են, որ «արտահանման ընթացքում իրենք ուշադիր են ռուսական պահանջների կատարման հարցում» և կանեն ամեն ինչ, որպեսզի կանխեն վտանգավոր արտադրանքի արտահանումը Ռուսաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930