Վերջին համաշխարհային պատերազմներում չեզոքություն պահած Շվեյցարիան այսօր աշխարհի ամենառազմականացված պետությունն է՝ ժամանակակից սպառազինությամբ: Այնտեղ 20-50 տարեկան գրեթե բոլոր տղամարդիկ պահեստազորային են` իրենց կոչումներով: Վտանգի սպառնալիքի դեպքում Շվեյցարիան մի քանի ժամում ձեւավորում է 250 հազարանոց բանակ, իսկ երկու օրվա ընթացքում բանակի թվաքանակը կարող է հասցնել 1.7 միլիոնի: Այստեղ ավելորդ չէ հիշել նաեւ Իսրայելի օրինակը, որտեղ նաեւ կանայք են զինվորագրված երկրի պաշտպանությանը, եւ, իհարկե, չպետք է մոռանալ, որ այս պետություններն ունեն ուժեղ, զարգացած տնտեսություններ:
Հետեւաբար՝ մեզ համար նախ պետք է օրինակելի լինի Գերմանիայի փորձը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տնտեսությունն ու բանակը վերականգնեց աննախադեպ արագությամբ եւ այսօր աշխարհի ուժեղագույն պետություններից է թե՛ տնտեսության, թե՛ ռազմական առումով: Հայաստանի հզորացումը մեր սերնդի սուրբ պարտականությունն է դրամատիկ այս ժամանակահատվածում:
Այն մեզ պարտադրել են 44-օրյա հերոսամարտի հազարավոր նահատակները, այն պատգամել են բոլոր ժամանակներում հայրենիքի համար ամենաթանկը տված միլիոնավոր մեր հայրենակիցները, որոնց խորհուրդը մեկն է՝ չկա առավել թանկ բան, քան այն հողը, որտեղ քո արմատներն են, եւ որի վրա պետք է ապրեն քո զավակներն ու նրանց սերունդները: Նրանց կորուստը հնարավոր է փոխհատուցել միայն մեկ ճանապարհով՝ Հայաստանի հզորացմամբ, այն մեր պետության հարատեւման միակ ճանապարհն է, որը գծված է մեր հերոսների թափած արյամբ, եւ որով անպայման քայլելու ենք դեպի ապագա:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում