Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում է, որ բանակի ղեկավար կազմի ու կռվող զորքի բալանսն անհամաչափորեն խախտված է։ Ըստ նրա՝ հաստատված նորմացույցով առաջնորդվելու փոխարեն՝ հակառակ ուղղությամբ ենք գնում։ Նախկին բարձրաստիճան զինվորականի փոխանցմամբ՝ բանակում այսօր մեծ քանակի ղեկավար կազմ, բայց շատ քիչ զինվորներ ունենք։
«Սխալ է վերաբաշխվում նաեւ բանակին տրամադրվող բյուջեն,- ասում է։- Իմ զինակից ընկերները գուցե ինձնից նեղանան, բայց իրականությունն այն է, որ բյուջեի սխալ վերաբաշխումը նույնպես կազմաքանդելու է այն, ինչ ունենք, ստեղծել ենք տարիներ ի վեր»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Սեւակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ, Հովսեփ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում