Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը սկսել է խաղարկել «Զանգեզուրի միջանցքի» թեման. «168 ժամ»

Սեպտեմբեր 25,2021 10:27

Սեպտեմբերի 11-ին արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի երկրորդ նիստի շրջանակում Սամվել Բաբայանը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ: Մամուլում հրապարակումներ եղան, որ այդ հանդիպում-նիստին հստակեցվել է ցանկը, թե արտախորհրդարանական ուժերից որո՞նք պետք է մասնակցեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ աշխատանքային խմբի կամ այլ տարբերակով: Շոշափե՞լ է արդյոք Սամվել Բաբայանը «Զանգեզուրի միջանցքի» թեման, թե՞ ոչ, այդ, այսպես ասած, ընդլայնված կազմով հանդիպմանը կամ Փաշինյանի հետ վերջին շրջանում խոսե՞լ է նա այդ թեմայով, հայտնի չէ: Սակայն Էրդողան-Փաշինյան միջնորդավորված կամ հեռակա շփումներից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը գաղտնազերծեց, որ Վրաստանի վարչապետի միջոցով Փաշինյանը հանդիպման առաջարկ է արել իրեն, և, որ հանդիպումը կկայանա, եթե համաձայնություն լինի «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, Սամվել Բաբայանը սկսել է խաղարկել «Զանգեզուրի միջանցքի» թեման:

Մասնավորապես, «Մերոնք» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ (18:33-19:05) Սամվել Բաբայանը նշել է.

«Եթե իրենք խոսում են՝ անպայման Զանգեզուրով ունենալ ճանապարհ Նախիջևանի հետ կապվող, խնդրեմ, մենք էլ կարող ենք Ջերմուկով Վանք գյուղի հետ կապել Ղարաբաղը: Սարերով, թունելով, ոնց որ իրանք, տենց էլ մենք: Իսկույն Ադրբեջանը ձեզ ասելու է, որ համաձայն չի: Դե դու ընդեղ չես համաձայն, ես էլ ստեղ համաձայն չեմ լինի: Նուրբ դիվանագիտություն պետք է տանեն»:

Նախ՝ բարձրլեռնային տարածքում թունել սարքելուց առաջ, երբ կա Լաչինի միջանցք, կարելի է առաջին հերթին Շուշիի շրջանի Հին Շեն, Եղծահող համայնքները հզորացնել, բերդաքաղաք սարքել, որոնք վերջին շրջանում թիրախավորել է Ադրբեջանը:

 

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930