Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք ասմունքի խմբակ բացել․ «Ազգ»

Սեպտեմբեր 25,2021 09:15

Ասմունքելու հանդեպ մեծ սեր ունի վարչապետ Փաշինյանը: Անհասկանալի բոլոր իրավիճակներից պատվով դուրս գալու համար հաճախ է հայ մեծանուն գրողներից մեջբերումներ անում ու քաղաքական ամբիոնը գրական զեղումների համար օգտագործում: Կառավարության հետ Ազգային ժողովի հերթական հարցուպատասխանի ժամանակ Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունն է հիշել:

Ասմունքելն ու գրական ճաշակ ունենալն, իհարկե, ողջունելի է, արգահատելի է սակայն, երբ, օրինակ, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի պաշտոնավարող նախարարը (այժմ նախկին) թումանյանական քառյակի 4 տողերը թղթից է կարդում: Պատգամավորների մի մասն էլ մեծանուն բանաստեղծի ստեղծագործություներից գոնե մի քանի տող մտաբերել չի կարողանում:

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք ասմունքի խմբակ բացել ու սեփական թիմակիցներին պարտադիր իմացության մի քանի բանաստեղծություն անգիր անել հրահանգել: Մանավանդ հիմա՝ սեպտեմբերի 21-ից հետո, երբ հանրապետության թիվ 1 հրապարակում երգչախմբի «Որբի հայրենիք, ողբի հայրենիք» երգի կատարումին համահունչ, նա կրկին ասմունքեց, կրկին Թումանյանից:

Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930