Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կրեատիվությունն առաջին հերթին մարդուց պահանջում է զարմանալ, ապշել

Սեպտեմբեր 25,2021 12:00

Ինչ է կրեատիվությունը եւ ինչ է իրենից ենթադրում։

Կրեատիվ` ստեղծարար մարդիկ պետք է լինեն ավելի ինտելեկտուալ, գրագետ, քան մնացած մարդիկ։ Սակայն ոչ միշտ է, որ ինտելեկտը երաշխավորում է բարձրարժեք ստեղծարար արդյունք։ Ստեղծարար մարդիկ տարբեր են լինում։ Ըստ ուսումնասիրության՝ ստեղծարար մարդիկ սովորական մարդկանցից տարբերվում են նրանով, որ կարողանում են արագ տեղափոխվել մի ծայրահեղությունից մյուսը եւ հարմարվել այդ վիճակին։ Այլ խոսքով, նրանք ունեն հակասություններ։

Միխայ Չիկսենտմիխային իր «Հոսք եւ հոգեբանական բացահայտումներ եւ հայտնագործություններ» գրքում, անդրադառնալով կրեատիվ մարդկանց, թվարկել է նրանց բնորոշ հատկանիշները՝

1. Էներգիա- նրանք տիրապետում են իրենց էներգետիկ հոսքին, նրանք կարող են լինել եւ ակտիվ, եւ հանգիստ։

2. Ինտելեկտ- այդ անձինք ունեն բարձր ինտելեկտ, սակայն նաեւ չեն վախենում միամիտ հարցեր տալուց։

3. Կարգուկանուն- ստեղծարար մարդիկ կարող են կարգուկանոնից տեղափոխվել ուրախության, զվարճանալուն եւ լավ ժամանակ անցկացնելուն։

4. Երեւակայություն- նրանք կարող են երեւակայել եւ իջնել երկիր, ռեալ որոշումներ կայացնել։

5. Ինտրավերտ եւ էքստրավերտ- կրեատիվ մարդիկ կարող են մի վիճակից կտրուկ անցնել մեկ այլ վիճակի։ Նրանք մեկ հայտնվում են ուշադրության կենտրոնում, սակայն իրենց վատ չեն զգում նաեւ միայնության մեջ։

6. Համեստություն եւ հպարտություն -կրեատիվ մարդկանց վարքագիծը կարող է մեծամտությունից անցնել լիովին ինքնանվաստացման։ Դա կապված է ագրեսիվության/ ամբիցիոզության եւ անձնուրացության/ալտրուիզմի հակասության հետ։

7. Արիություն եւ կանացիություն- այդ մարդիկ կարող են դրսեւորել իրենց սեքսուալության երկու կողմերը։

8. Անկախություն (ըմբոստություն եւ ավանդապաշտություն), պահպանողականություն։

9. Կիրք եւ օբյեկտիվություն-ստեղծարար մարդիկ կարողանում են գնահատել իրավիճակը եւ գլխով, եւ սրտով։

10.Թափանցիկություն, ընկալման նրբություն- ստեղծարար մարդիկ կարողանում են տեսնել եւ ներքին, եւ արտաքին կողմերը՝ զգալով եւ ցավ, եւ վայելք։

Թվարկելով ցանկը՝ չի նշանակում, թե ստեղծարար մարդիկ ունեն բոլոր այդ գծերը, սակայն հիմնականում նրանց բնորոշ են այդ հատկանիշները։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կրեատիվ մարդկանց բնորոշ են հետեւյալ գծերը՝ անորոշության եւ երկակիության նկատմամբ դիմադրողականություն, հանդուրժողականություն, ինքնավստահություն, էքսցենտրիկություն, մտքերի եւ արարքների ինքնատիպություն, օբյեկտվ մոտիվացիա, ինտելեկտուալություն, հաջողության ձգտում։ Մենք այն ենք, ինչ կանք եւ ունենք անձնական առանձնահատկություններ, որոնք չենք կարող փոխել։ Բայց մենք կարող ենք ձեռք բերել նոր հմտություններ։

Պարզապես անհրաժեշտ է ունենալ նաեւ հետեւյալ բնորոշ գծերը՝
ահռելի շատ ինֆորմացիա- հղկված հիշողություն եւ պոզիտիվ հետադարձ կապ.

գաղափարներ գեներացնելու պատրաստակամություն՝ հաճույքի եւ ուրախության համար.

մեծ աղբարկղ – դուք պետք է պատրաստ լինեք ազնվորեն գնահատել գաղափարները եւ ազատվել աղբից.

էներգիայի եւ ուշադրության զանգված- դուք պետք է պատրաստ լինեք ձեր ողջ ներուժը կենտրոնացնել ձեզ հետաքրքրող ոլորտին։

Ուսումնասիրելով տաղանդների գործունեությունը, ստեղծարար արդյունք առաջանում է հիմնականում սպորտով զբաղվելիս եւ կոմեդիա դիտելիս։

Ահա այն խթանները, որոնք օգնում են ստեղծարար արդյունք ձեռք բերելուն՝
-հումորային հաղորդումները հեռուստա եւ ռադիոալիքներով,
-համացանցավորում,
-գնացքի մեջ այլ ուղեւորների հետ զրույցը,
-գործընկերների հետ զրույցը,
-երազելը եւ մտքերի մեջ ընկնելը (դա երբեմն լինում է այգում քայլելիս, օպերայում եւ այլ վայրերում),
-համագործակցությունը հասարակության եւ մասնագիտացված խմբերի հետ,
-ընթերցանությունը,
-ռադիոն- ռադիոհաղորդումներն օգնում են որոշումներ կայացնելուն,
-հանգիստ- վերականգնում է ուժը եւ էնտուզիազմը (խանդավառությունը),
-մենության մեջ անցկացրած ժամանակն օգնում է ստեղծարար մտածողությանը։

Հոգեբան-խորհրդատու Օգայո Գերի Կլեյնն ուսումնասիրել է, թե ինչպես են արհեստավարժները կարճ ժամանակում եւ քիչ ինֆորմացիայով խնդիրը լուծում, որոշում կայացնում։ Նա նկատել է, որ պրոֆեսիոնալները երբեմն, որոշում կայացնելիս, բաց են թողնում ամենամտածված, բանական եւ տրամաբանական պրոցեսները։ Պարզվել է, որ ինտուիցիային ապավինած որոշումներն ավելի արդյունավետ են, քան մեթոդական միջոցներով ստացվածները։ Երբեմն երկար մտածելիս, ավելի սխալ որոշում են կայացնում, քան հանպատրաստից պատասխանի դեպքում, քանի որ երկար մտածելիս հաճախ փոխում են կարծիքը։

Կրեատիվությունը օգնում է հաղթահարել կյանքի դժվար պահերը հետեւյալ կերպ՝
Հանդիպեք նոր մարդկանց։ Ծանոթացեք նոր մարդկանց հետ, փորձեք պարզել, թե ինչն է նրանց առաջ մղում եւ ինչից են ներշնչվում։ Զբաղվեք ինչ-որ նոր բանով, որպեսզի լիցքաթափվեք։ Սովորություն դարձրեք այցելել պատկերասրահ, կարդալ նոր գրողների ստեղծագործություններ, սիրային վեպեր։ Լսեք այնպիսի երաժշտություն, որը նախկինում չեք լսել։ Շուն պահեք, վարժեցրեք։ Դուրս եկեք կոմֆորտ գոտուց։ Ստիպեք ձեզ գտնել զբաղմունքի նոր միջոցներ։

Անհաջողությունները լավատեսորեն հաղթահարեք։ Եթե աշխատանքում եւ անձնական կյանքում արդյունք չունեք, փորձեք ինչ-որ այլ բան։ Չարժե կրկնել միեւնույն բանը առանց արդյունքի։ Եկել է նոր բան փորձելու ժամանակը, դուք ինքներդ կարող եք ստեղծել նոր գործողությունների ընթացք։

Մի ափսոսացեք ժամանակը։ Երբ չգիտեք ինչից սկսել, դադար տվեք։ Գնացեք զբոսնելու, ի վերջո, սուրճ խմելու բոլորովին նոր սրճարանում։ Զբաղվեք այնպիսի բանով, որը որեւէ կապ չունի ձեր խնդրի հետ։ Այդ դեպքում դուք կգտնեք բարդ խնդրի լուծումը կամ կփոխեք ձեր վերաբերմունքը դրա նկատմամբ։

Ժամանակն անիմաստ մի վատնեք։ Կրեատիվ մարդը պետք է որքան հնարավոր է՝ հաճախ ստեղծագործի։ Բաց մի թողեք նորարար լինելու որեւէ հնարավորություն։ Այն, որ երեկ ինչ-որ բան ստեղծագործել եք, չի նշանակում, որ այսօր պետք է դադար տաք, հանգստանաք։

Ամեն ինչ գրի առեք։ Գրելու ընթացքը պարզություն է մտցնում։ Հնարավոր է, որ դուք գիտեք ինչը ինչի համար եք անում, բայց ձեզ պետք է, որ կարողանաք համոզել ընկերներին եւ գործընկերներին, որոնք ձեզ չեն հասկանում։ Որեւէ ծրագիր փոխելիս, հիմնավորեք այն մոտ 500 համոզիչ բառով, խոսքով, որը կարող է ազդել ընկերների վրա։ Աշխատանքից դուրս գալու դեպքում ունեցեք պլան, ծրագիր։ Մենք ապրում ենք վատ ժամանակներում։ Մշակեք հստակ ծրագիր այնպիսի դեպքերի համար, երբ կարող եք մնալ առանց աշխատանքի։ Եվ սկսեք այն իրագործել։ Եվ ինչը կարող է ձեզ կանգնեցնել։

Տարվեք համացանցով՝ ֆեյսբուքով, թվիթերով, ինստագրամով։ Դա կօգնի ոչ միայն ձեզ հայտնի դառնալ եւ ձեռք բերել նոր ընկերներ, զբաղվել նոր հետաքրքրություններով, շփվել նոր, անծանոթ անձանց հետ, ինչպես նաեւ այն հնարավորություն կտա բացահայտել նոր ուղղություններ, նորություններ եւ կարծիքներ ձեր սեփական ոլորտում։ Համացանցը ներշնչման եւ նոր գաղափարների աղբյուր է։ Հնարավոր է անգամ, որ ցանկանաք ունենալ ձեր բլոգը։

Տիրապետեք ինչ-որ նոր բանի։ Եթե շախմատ եք խաղում, սկսեք վազել։ Եթե ամեն օր վազում եք, փորձեք նոր օտար լեզու սովորել։ Այսինքն՝ սովորեք բոլորովին նոր բան, այն ձեզ կխթանի եւ կկարողանաք նոր որոշումներ կայացնել։

Սիրեք ձեր թշնամուն։ Սկսեք համագործակցել նրա հետ, ում հետ երբեք չեք աշխատել եւ ընկերություն չեք արել։ Հնարավոր է՝ ձեզ անտանելի է թվում նրա պատկերացումը կյանքի մասին։ Դա նշանակություն չունի։ Կենտրոնացեք, թե ինչպես կարող եք իրար օգնել՝ լուծել այդ խնդիրը։ Արմատական տարբերությունները երբեմն ստեղծագործական ծնունդ են դառնում։

«Կրեատիվությունն առաջին հերթին մարդուց պահանջում է զարմանալ, ապշել»։ Էրիխ Ֆրոմ

Պատրաստեց
Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930