«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը պարզաբանում է ներկայացրել խաղողի մթերման շուրջ ստեղծված վերջին իրադարձությունների հետ կապված:
«Հարգելի՛ լրատվամիջոցներ, սիրելի՛ խաղողագործներ.
Եվս մեկ անգամ ուզում եմ պարզաբանել խաղողի մթերման շուրջ ստեղծված վերջին իրադարձությունները, որպեսզի տարընկալումների և տարբեր շահարկումների առիթ չհանդիսանա:
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» 2020թ.-ին կնքել է պայմանագիր ՌԴ տարածքում նոր դիստրիբյուտորի հետ, ինչի հետևանքով իրացման ծավալները զգալի նվազել են, ուստի առաջացել է սպիրտի պահպանման համար նախատեսված պահամանների քանակի խնդիր: Գործարանը ժամանակին դիմել է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ պահեստի շինարարության թույլտվություն ստանալու համար, սակայն ապրիլից ինչ-ինչ պատճառներով գործընթացը ձգձգել են՝ հնարավորություն չտալով հավելյալ սպիրտ պահեստավորել:
Եվս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ կոմբինատի գործունեության հետ կապված սադրիչ հայտարարություններից:
Ուզում եմ հիշեցնել, որ նախկինում կոմբինատը մշտապես բարեխղճորեն իրականացրել է մեծ ծավալով մթերման ողջ գործընթացը:
Հուսով ենք՝ խաղողագործների խաղողի մթերման հետ կապված խնդիրը շուտափույթ լուծում կստանա»:
Հարգելի ԱՌԱՎՈՏ
Սխալ նկար եք դրել: Ձեր նկարում Երեւանի ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանն է: Իսկ կոնյակի, գինու, օղու կոմբինատը՝ ահա https://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB_%D4%B1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%BF_%D5%AF%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%A3%D5%AB%D5%B6%D5%B8%D6%82-%D6%85%D5%B2%D5%B8%D6%82_%D5%AF%D5%B8%D5%B4%D5%A2%D5%AB%D5%B6%D5%A1%D5%BF