Ի նշանավորումն Հայաստանի Անկախության 30-ամյա հոբելյանի եւ 44-օրյա պատերազմի մեկամյա տարելիցի՝ ս․ թ․ սեպտեմբերի 25-ին ժամը 12:00-ին Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցի (Աբովյան 3/4) Դվին սրահում «Հանուն Հանրապետության» կուսակցությունը նախաձեռնել է «Անկախություն, ժողովրդավարություն, անվտանգություն» խորագրով առաջին համաժողովը, որին կմասնակցեն եւ Հայաստանի Հանրապետության անկախության, ժողովրդավարության եւ անվտանգության հիմնախնդիրների շուրջ ելույթներով հանդես կգան հայտնի պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներ, անվանի փորձագետներ։
«Հանուն Հանրապետության» կուսակցություն