«Շատ պարզ է։ Ճանապարհի հատվածներից երկուսը վիճարկելի են։ Նման հարցերի հիմնական պատասխանը կտան սահմանազատումն ու սահմանագծումը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ինքն է՞լ է կարծում, որ ՀՀ միջպետական ճանապարհի Որոտանի հատվածը, որը զավթել է հակառակորդը, ադրբեջանական է՝ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Բոլոր հատվածների մասով բանակցություններ եւ քննարկումներ միշտ եղել են, հիմա էլ կան»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Սեւ լճի տարածքում ՀՀ մտած հակառակորդն ինժեներական աշխատանքներ է անում, նախարարը նշեց․ «Ողջ սահմանագծով մենք մեր ակտիվ աշխատանքն անում ենք։ Ես պաշտպանության նախարարը չեմ, ինչո՞ւ մանրամասնեմ, թե ինչ է տեղի ունենում։ Մենք էլ ենք ճանապարհներ կառուցում՝ միջդիրքային, համայնքային․․․»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ