«Նա իմ ավագ ընկերն է, մարզով եւ համայնքներով մտահոգ մարդ, ուստի որոշել ենք շարունակել աշխատել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այն փաստին, որ սեպտեմբերին Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը հրաժարական է տվել, հետո հետ վերցրել դիմումը՝ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Լրագրողների նկատառմանն ի պատասխան, որ հասարակությունը պետք է իմանա, թե ինչու էր մարզպետը հրաժարական տվել, գուցե խնդիր է ունեցել իշխանության հետ, նախարարը հարցադրում արեց․ «Ձեզ ինչո՞ւ է թվում, թե հանրությունն ամեն ինչ պետք է իմանա։ Հրաժարական տվյալ դեպքում չի եղել։ Եղել է դիմում, որը չի ընդունվել․․․կարծել ենք, որ այդպես ճիշտ է»։
Սանոսյանը նշեց, որ կարիք չկա մանրամասները հանրայնացնելու։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ