Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանիցս Հակոբին ասել եմ՝ կամ զբաղվիր բիզնեսով, կամ գյուղով․ որոշ բաներ է խոսել, որ չպետք է խոսեր»․ Գնել Սանոսյան

Սեպտեմբեր 24,2021 16:58

«Ժողովուրդ ջան, համայնքը չի ցրվում։ Ցրվել՝ նշանակում է ցրել, իրարից անջատել։ Մենք ոչ թե ցրում ենք, այլ ավելի ենք միավորում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանի պնդմանը, թե Գնել Սանոսյանն իրեն ասել է, որ ինքը դատվելու է, համայնքն էլ՝ խոշորացման անվան տակ ցրվելու է, ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Հիշեցնենք՝ Հակոբ Ավետյանը կարծում է, որ համայնքների խոշորացումը քաղաքական նպատակ ունի, որպեսզի իշխանությունն ազատվի ընդդիմադիր համայնքապետերից։

Այս առնչությամբ Գնել Սանոսյանը նշեց․ «Գործող համայնքի ղեկավարը կվերանշանակվի մինչեւ ընտրություն, թե այլ մեկը, դա էական չի։ Համայնքը ցրելու խոսակցություն չկա։ Գեղամասարի մեր գործընկերները, երբ խոսում են խոշորացումից, ասում են, որ դա լավ բան է, որ առաջին անգամ խոշորանալուց հետո խնդիրներ են լուծվել։ Արդյոք ավելի մեծ խոշորացումը լա՞վ է։ Փորձը ցույց է տալիս, որ այո։ Բավական ժամանակ է, որ չեմ հանդիպել Հակոբ Ավետյանի հետ։ Ինչ վերաբերում է դատվելուն, նման խոսակցություն եղել է 2019թ․-ին, ապա ես ասել եմ՝ նա չի հավաքագրում հարկերը, ուստի կամ պետք է պայմանագրերը խզի, կամ դիմի դատարան։ Ասել եմ՝ եթե չանեք, անգործություն կլինի, ձեզ կդատեն։ Քանիցս Հակոբ Ավետյանին ասել եմ՝ կամ զբաղվիր բիզնեսով, կամ թող ու գյուղով զբաղվի։ Հակոբը որոշ բաներ է խոսեր, որ չպետք է ասեր, բայց ոչինչ, ես ներողամիտ եմ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930