Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մեցում մեկնարկած միջազգային ավանդական մրցաշարում չի կարողացել մտնել քառորդ եզրափակիչ: Երկրորդ շրջանում Խաչանովը 1 ժամ 25 րոպեում 3:6, 6:7 (2:7) հաշվով պարտվել է Գերմանիայի ներկայացուցիչ Պետեր Գոջովչիկին:
Խաչանովը ATP վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը, գերմանացին՝ 101-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ