Վաղը մեկնարկում է շախմատի 2021 Meltwater Champions Chess Tour Finals եզրափակիչ մրցաշարը, որին հեռավար կմասնակցեն տասը ուժեղագույն գրոսմայստերներ՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լեւոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Շախրիյար Մամեդյարովը, Թեյմուր Ռաջաբովը, Վլադիսլավ Արտեմյեւը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Յան-Կշիշտոֆ Դուդան:
Յուրաքանչյուր տուրում մրցակիցները կխաղան չորսական պարտիա (15 րոպե + 10 վայրկյան), որտեղ հաղթողին կգրանցվի 3 միավոր: 2:2 հաշվի դեպքում կխաղացվի փլեյ-օֆֆ՝ երկու արագ պարտիա եւ անհրաժեշտության դեպքում՝ «արմագեդոն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ