«Էրդողանը գաղտնազերծեց՝ հայտարարելով, որ Վրաստանի վարչապետի միջոցով Նիկոլ Փաշինյանը փորձել է իրեն հանդիպելու հրավեր-խնդրանք փոխանցել։ Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանի խոսնակը սա չի հերքել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Նիկոլ Փաշինյանը եւս չհերքեց այդ տեղեկությունը, չասաց, որ Էրդողանը ստում է, եւ շարունակում է «խաղաղության» օրակարգը։ Էրդողանը նաեւ ասաց, թե դրական ազդակներ է ստացել Փաշինյանից, մինչդեռ իշխանությունը հայտարարում էր, թե ժողովրդից թաքցնելու բան չունի։ Փաշինյանը շատ էր սիրում ուղիղ եթեր մտնել։ Ի վերջո, պետք է պարզաբանի, թե ինչ «սիրախաղի» մեջ է Էրդողանի եւ Ալիեւի հետ»,-նշեց Ագնեսա Խամոյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ