Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարար. «Մենք լրացուցիչ հավելավճար չենք ստացել»

Սեպտեմբեր 24,2021 15:46

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ ԿԳՄՍ նախարար  Վահրամ Դումանյանն անդրադառնալով պետական աշխատողների պարգեւավճարներին եւ պատասխանելով հարցին՝ արդյոք դասախոս-մանկավարժական կազմը եւս պարգեւավճար ստացե՞լ է, ասաց՝ նախարարությունը մինչեւ սեպտեմբերի 21-ը եւ դրանից հետո նույն ռեժիմի մեջ է եղել՝ պարգեւավճարների առումով:
Նրա ներկայացմամբ՝ դա պարգեւավճար չէ, այլ հավելավճար կամ լրավճար։

Ճշտող հարցին՝ բոլո՞րն են ստացել պարգեւավճար, պատասխանեց՝ ոչ, չեն կարող միշտ բոլոր աշխատակիցները ստանան. «Մենք լրացուցիչ հավելավճար չենք ստացել: Այս հարցը մի շահարկեք, մի զարմացեք լրավճար ստանալու համար: Ամեն օր զարմանո՞ւմ եք, որ արեւը ծագում եւ մայր է մտնում»:

Լրագրողների կրկին ճշտմանը՝ ի վերջո դասախոսներն ու ուսուցիչները ստացե՞լ են լրավճար, Դումանյանը հստակ չպատասխանեց, տեղյակ չէր, հավելեց. «Միգուցե ինչ-որ մի բուհ իր դասախոսներին հավելավճար է տվել, փառք ու պատիվ։ Շատ հաճելի կլինի, որ միջոցներն այնքան լինեն, որ բոլոր աշխատակիցներին տան հավելավճար, լրավճար, բոլորը բավարարվածության զգացում ունենան։ Բուհերը ինքնավար կառույցներ են։ Եթե ունեն դրամական միջոցներ եւ որոշում են նման քայլ անել՝ միայն կարելի է ողջունել»:

Լրագրողների պնդմանը՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ պետական համակարգում բոլորը ստացել են պարգեւավճար, Դումանյանն ասաց՝ Ալեն Սիմոնյանի ասածն ընդունեք ի գիտություն եւ շարժվեք առաջ:

«Հատուկ որոշումով լրացուցիչ հավելավճար եւ այլն, չի եղել: Իսկ դպրոցները, ոչ, հատուկ որոշմամբ չի եղել նման բան»,-ասաց  Վահրամ Դումանյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930